Jump to content

Եվրոպական շպրոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական շպրոտ
Եվրոպական շպրոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակներ
Կարգ Տառեխակերպեր
Ընտանիք Հարինգներ
Ցեղ Շպրոտներ
Տեսակ Եվրոպական շպրոտ
Լատիներեն անվանում
Sprattus sprattus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն


[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]


Պատկերներ
Վիքիպահեստում




Եվրոպական շպրոտ (լատին․՝ Sprattus sprattus), տառեխակերպերի կարգի տառեխայինների ընտանիքի շպրոտների կամ կիլկաների ցեղին պատկանող ձկնատեսակ։ Եվրոպական ձկան տիպիկ օրինակ։

Ունի արդյունագործածական կարևոր նշանակություն, քանի որ կուտակում է մեծ քանակությամբ ճարպ։ Համարվում է ինտենսիվ արդյունահանվող ձկնատեսակ։ Եվրոպական շպրոտից պատրաստում են «Շպրոտ» և «Սարդինա» պիտակներով պահածոներ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է եվրոպական ձկի տիպիկ օրինակ։ Տարածված են Եվրոպա աշխարհամասի արևմուտքի և հարավի ջրատարածություններում, հիմնականում՝ ծովերում։

Գլխավորապես տարածված է Հյուսիսային ծովում և այստեղ էլ առաջացնում է կուտակումներ՝ վտառների կարգավիճակով։

Հանդիպում է Նորվեգիայի, Բելգիայի, Նիդերլանդների, ինչպես նաև Մեծ Բրիտանիա կղզու ափերի մոտ, որտեղից էլ արդյունահանվում է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը կազմում է 9-12 սմ (կյանքի երկրորդ տարում)։ Մարմնում կուտակում է 7-8 %-ից ավելի ճարպ։

Ապրում է սովորաբար 3-4 տարի[1]։ Շնչառությունը կատարվում է խռիկների միջոցով։ Ունի լողափամփուշտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 102 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական շպրոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական շպրոտ» հոդվածին։